ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հրապարակ». Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Արթուր Գրիգորյանը

«Հրապարակ». Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Արթուր Գրիգորյանը

«Հրապարակ»-ը գրում է․

«Օրերս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրած Սերգեյ Բագրատյանը կլքի նաեւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։

Բագրատյանն այն զբաղեցնում էր ԲՀԿ-ի քվոտայով, ուստի կուսակցությունը չի պատրաստվում նրան թողել այդ պաշտոնում։ Քննարկվում է այդ պաշտոնում ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանի թեկնածությունը»։

  • Կիսվել: