ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետը կոչ է անում վարչապետին հրաժարական տալ
ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը հայտարարություն է տարածել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հայտարարությունը՝ ստորև.
«ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, մտահոգվելով ս. թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով, ինչպես նաև դրանով պայմանավորված ՀՀ-ում օրեցօր խորացող ճգնաժամով և հասարակության բևեռացումով, կոչ ենք անում ՀՀ վարչապետին հետագա անդառնալի կորուստներից հնարավորինս խուսափելու համար տալ հրաժարական:
Միաժամանակ հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին Հայրենիքի համար այս օրհասական պահին ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և գործել սահմանադրության շրջանակներում։
- Հովհաննիսյան Է. (դեկանի պաշտոնակտար, հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.),
- Մելքոնյան Ա․ (ԳԱԱ ակադեմիկոս, Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ.),
- Փիլիպոսյան Ա. (Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, պ.գ.դ.),
- Հովհաննիսյան Վ. (Հասարակագիտության ամբիոնի պրոֆեսոր, ի.գ.դ.),
- Ստեփանյան Խ. (Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ., Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար),
- Քոսյան Ա․ (Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ.),
- Վիրաբյան Վ․ (Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ.),
- Գևորգյան Է․ (Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.թ.),
- Հարությունյան Ա․ (Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.թ.),
- Սիմոնյան Լ․ (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.),
- Եղյան Մ․ (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.),
- Եփրիկյան Ա. (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.),
- Մելքոնյան Է. (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.),
- Խաչատրյան Ս. (Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.),
- Փահլևանյան Կ․(Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.),
- Մինասյան Ն․(Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.),
- Բադալյան Մ․ (Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, պ.գ.թ.),
- Մարգարյան Գ․, (Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ.),
- Մանուկյան Ս․ (Հասարակագիտության ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ),
- Կոծինյան Ա․ (Հասարակագիտության ամբիոնի դասախոս):