չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հողաշերտ է սահել․ փրկարարները մեկնել են Սարյան փողոցի «Հայփոստ» ՓԲԸ-ի շենքի մոտ

Հողաշերտ է սահել․ փրկարարները մեկնել են Սարյան փողոցի «Հայփոստ» ՓԲԸ-ի շենքի մոտ

Մայիսի 1-ին, ժամը 19:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Սարյան փողոցի «Հայփոստ» ՓԲԸ-ի շենքի մոտակայքում շինարարության հետևանքով հողաշերտը սահել է՝ հնարավոր է առաջանա ասֆալտի նստվածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ. Սարյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում գտնվող շինարարական տարածքի ներսում կատարված աշխատանքներից մայթի ասֆալտապատ հատվածի տակից հողային շերտ է թափվում, որի շարունակական լինելը կառաջացնի ասֆալտի նստվածք:

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

  • Կիսվել: