հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀԿԿ ծառայողները բացահայտել են ընտրակաշառք ստանալու նոր դեպքեր․ (տեսանյութ)

ՀԿԿ ծառայողները բացահայտել են ընտրակաշառք ստանալու նոր դեպքեր․ (տեսանյութ)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

  • Կիսվել: