երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը՝ Մոսկվայում

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը՝ Մոսկվայում

Հունվարի 6-ին Մոսկվայի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանը մատուցեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին նվիրված Սուրբ Պատարագ և ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական պատգամը։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու ֆեյսբուքյան էջից:

՛՛Սրբազան արարողության ավարտին կատարվեց ջրի օրհնության կարգ՝ ի հիշատակ Քրիստոսի Սուրբ մկրտության։

Եզրաս սրբազանը աղոթքների և շարականների երգեցողության ներքո ջուրն օրհնեց Սուրբ Խաչով և Սրբալույս Մյուռոնով։

Ջրօրհնեքի արարողությունից հետո Մյուռոնով սրբագործված ջուրը մարմնի և հոգու նորոգության համար բաժանվեց ժողովրդին։

Ի գնահատանս եկեղեցաշեն և ազգանվեր գործունեության՝ Մոսկվայի Ս․ Պայծառակերպություն Մայր տաճարի 2021 թվականի Ջրօրհնեքի խաչքավոր է ընտրվել բարերար Հայկ Իգնատյանը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: