հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր

Ազգային ժողովը հաստատեց Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Քվեարկած պատգամավորների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 67 կողմ, 0 դեմ:

Ընտրվելուց հետո Արտակ Զեյնալյանն ամբիոնի մոտ երդվեց ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի կոչմանը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, քանի որ 9 տարի ժամկետով ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր:

ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Նա «Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ էր: Զեյնալյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելուց առաջ, կարգի համաձայն, կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, նաև վայր էր դրել ավագանու անդամի մանդատը:

  • Կիսվել: