«Իմ եղբոր՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մենք Ղարաբաղի հարցում ուս ուսի տված էինք»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Ալիևին Քահրամանմարաշ օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ալիևը պաշտոնապես ժամանել է Քահրամանմարաշ՝ մասնակցելու Ադրբեջանական թաղամասի բացման արարողությանը: Երկրների ղեկավարները ելույթներ են ունեցել՝ գովաբանելով թուրք-ադրբեջանական բարեկամությունը։
Այդ թվում՝ Էրդողանը հայտարարել է, որ «ազատագրված տարածքներում վերականգնման և շինարարության գործընթացը շարունակվում է արագացված տեմպերով, և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմամբ այդ գործընթացները կարագանան: Թող մեր միասնությունը հավերժ լինի»։
Ալիևը հայտարարել է, որ «իմ եղբոր՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մենք Ղարաբաղի հարցում ուս ուսի տված էինք»։
Հիշեցնենք, որ վաղը Թուրքիա կայցելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երևանը հերքում է եռակողմ հանդիպման մասին ենթադրությունները։