շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի օդանավակայանում։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա Մոսկվայում ներկա կլինի մայիսի 9-ին անցկացվելիք տոնական միջոցառումներին:

  • Կիսվել: