Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «PostDoc-Armenia - 2025/2»» մրցույթ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2025/2»» մրցույթ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի զարգացումը և գիտական միջավայրի բարելավումը:
Մրցույթին կարող են մասնակցել.
· 1985 թ. հունվարի 1-ից հետո ծնված,
· 2010 թ. հունվարի 1-ից հետո գիտական աստիճան ստացած արտերկրյա գիտնականները, որոնք
· մրցույթի հայտարարմանը նախորդող 4 տարիների ընթացքում գումարային 12 ամիս և ավելի չեն ուսումնառել կամ աշխատել ՀՀ-ում (բացառությամբ «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023» շրջանակներում իրականացվող նախագծերի ղեկավարների)։
Հայտատուն նախագծի իրականացման ընթացքում պետք է բնակվի ՀՀ-ում որպես ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ:
Մրցույթի մանրամասները։