Մոսկվան Վաշինգտոնի հետ քննարկում է Եվրոպա գազի մատակարարումների հարցը. Ուշակով
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունների ընթացքում բարձրացվում է եվրոպական երկրներին գազի մատակարարման հարցը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք բարձրացնում ենք այս հարցը [Եվրոպա գազի մատակարարման]»,-պատասխանել է Ուշակովը համապատասխան հարցին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էինք, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումը վերականգնելու ուղիները: