Իրանա-իսրայելական պատերազմի աշխարհագրական ընդլայնման սպառնալիք կա. Պեսկով
Միացյալ Նահանգների միջամտությունը Իրանի և Իսրայելի միջև առճակատմանը կհանգեցնի հակամարտության աշխարհագրության ընդլայնմանը և կհանգեցնի նոր վտանգավոր սրման։ Դրա մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Известия-ն։
Նա նշել է, որ Մոսկվան ուշի-ուշով հետևում է տեղի ունեցողին։
«Դա (ԱՄՆ միջամտությունը.-խմբ.) հակամարտության աշխարհագրության ընդլայնում է։ Մենք լսում ենք Թեհրանից եկող հայտարարություններ։ Այսինքն՝ դա կլինի սրման ևս մեկ սարսափելի փուլ», -ընդգծել է Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։