Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Յուվենտուսի ֆուտբոլիստներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև սրահում ընդունել է իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի խաղացողներին և ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Աշխարհի ակումբային առաջնության շրջանակում ԱՄՆ-ում գտնվող թուրինյան ակումբը հատուկ այց է կատարել Սպիտակ տուն՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի ուղեկցությամբ։
Չնայած այցը նախապես ներառված չէր Սպիտակ տան պաշտոնական օրակարգում, նախագահական լրագրողների խումբը հրավիրվել է վերջին պահին։ Հանդիպման ընթացքում Թրամփը ջերմ ձեռքսեղմումներ է փոխանակել թիմի գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի, ինչպես նաև ֆուտբոլիստներ Ուեսթոն Մակքենիի և Տյոն Կոպմեյներսի հետ։
Ավելի վաղ «Յուվենտուսի» ներկայացուցիչներն այցելել էին ԱՄՆ-ում Իտալիայի դեսպանատուն։