երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Հինգ վարորդ հրաժարվել է սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից

Հինգ վարորդ հրաժարվել է սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից

ՀՀ ճանապարհային ոստիկանների կողմից հունվարի 1-29-ը հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունի: Այս մասին հայտնում է  ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:


Նրանք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երկու տարի ժամկետով։

  • Կիսվել: