կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վայոց ձորում վարորդը Nissan-ով կողաշրջվել է. կա վիրավոր

Վայոց ձորում վարորդը Nissan-ով կողաշրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 12:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Ալլա Ալեքսանյանը՝ իր վարած Nissan մակնիշի 67 AL 333 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, վթարի հետևանքով վարորդ Ա. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Սիրեկանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ալեքսանյանը անհատ ձեռներեց է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: