երեքշաբթի, ապրիլ 8
8 / 4 / 2025
ՀՀ-ում ՌԴ դեսպանը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, մասնակցել Բաղրամյանի հուշաքանդակի բացմանը

ՀՀ-ում ՌԴ դեսպանը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, մասնակցել Բաղրամյանի հուշաքանդակի բացմանը

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ փետրվարի 21-ին Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որին այցելեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, բարեկամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, հասարակական-քաղաքական, գործարար շրջանակներ, հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։ 

 Փետրվարի 23-ին Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ: Նույն օրը նրանք մասնակցել են Հայաստանի վետերանների միավորման շենքում Մարշալ Բաղրամյանին նվիրված հուշաքանդակի բացման արարողությանը։ 

  • Կիսվել: