ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընդունելություն էր կազմակերպել. ներկա էր փոխնախարարը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընդունելություն էր կազմակերպել. ներկա էր փոխնախարարը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդունելություն էր կազմակերպել Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի մասնակիցների պատվին, հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

՛՛Ներկաների շարքում էին ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: