Ուկրաինայի զինուժը գրոհել է Կրասնոդարից Դոնեցկ ուղևորվող ավտոբուսի վրա. կա ութ վիրավոր
Ուկրաինայի զինուժը հարձակվել է Կրասնոդարից Դոնեցկ ուղևորվող ավտոբուսի վրա, հարձակման հետևանքով տուժել է ութ հոգի: Այս մասին հայտնել է Ամվրոսիևկայի շրջանի ղեկավար Իգոր Լիզովը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ըստ Առողջապահության նախարարության՝ տուժածներից մեկը ծանր վիճակում է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ևս երեքը միջին ծանրության վնասվածքներ են ստացել:
Մնացած 4 տուժածներին ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, նրանք ստանում են ամբուլատոր բուժում:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերը Սևաստոպոլում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել:



