Իսրայելի բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի սպային և հրամանատարին սպանելու մասին
Իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մատակարարման հարցերով սպային և հրամանատարին սպանելու մասին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածել է Գազայի հատվածի մի քանի շրջանների և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի մատակարարման հարցերով սպա Մուհամմադ ալ-Աբեդին և ՀԱՄԱՍ-ի հրամանատար Ահմադ Մային Մուհամմադ Անքարին»:
Նշվում է, որ «Ալ-Աբեդը զբաղվել է Գազայի հատված զենքի մաքսանենգությամբ, նպաստել է մաքսանենգ թունելների կառուցմանը և զենք է մատակարարել ահաբեկչական կազմակերպությունների ռազմական ստորաբաժանումներին»։
Ըստ հայտարարության՝ վերջին ամիսներին նրանք մշակել են ահաբեկչական հարձակումների ծրագրեր՝ ուղղված Իսրայելի պաշտպանության բանակի զորքերին և Իսրայելի քաղաքացիական անձանց։
Հաղորդվում է նաև, որ զինյալները «սպառնալիք են ներկայացրել իսրայելական զորքերի համար և վերացվել են ճշգրիտ ավիահարվածների արդյունքում»։



