չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․

Հունվարի 31-ին՝ ժամը 10:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի ավտոմեքենաների համար:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: