հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Վրաստանից մեկնեց Հայաստան

ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը Վրաստանից մեկնեց Հայաստան

Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։

 

Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 31 քաղաքացիների մեկնումը հայրենիք։

Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

 

 

  • Կիսվել: