ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ն կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում

ՀՀ-ն կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում

Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի "կանաչ" ցանկում։ Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:
 
՛՛Ըստ այդմ, առնվազն մինչև դեկտեմբերի 18-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ "կարմիր" ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու։
 
Միաժամանակ, COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի քաղաքացիներից և Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիներից)՛՛,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: