ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար

ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար

ԱԳՆ և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև հաստատված համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ից 31-ը անցկացվեց հեռավար ամառային դպրոց «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրի ներքո: 

Ամառային դպրոցի շրջանակներում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսների համար դասախոսություններով հանդես եկան նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՌԴ-ում ՀՀ Վարդան Տողանյանը,  ԳԴՀ-ում ՀՀ Աշոտ Սմբատյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան  Սերգեյ Մանասարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիդերլանդների թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, իսկ դասընթացը եզրափակեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Դասախոսությունների ընթացքում դիվանագետներն ունկնդիրներին ներկայացրեցին հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ առաջնահերթությունները և առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները, արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները, պատասխանեցին ունկնդիրների բազմաթիվ հարցերի:

  • Կիսվել: