չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ բնակավայրերում ձյուն է. Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Մեղրիի լեռնանցքներում՝ մառախուղ

ՀՀ բնակավայրերում ձյուն է. Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Մեղրիի լեռնանցքներում՝ մառախուղ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում  է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Գորիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Անիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: