շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հերթափոխային ծառայության կազմակերպման կանոնակարգում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում

Հերթափոխային ծառայության կազմակերպման կանոնակարգում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում

Հերթապահության ընդունման-հանձնման գործընթացները պատշաճ կազմակերպելու նպատակով ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի կողմից հանձնարարական է տրվել արձագանքող ստորաբաժանումներին ուշադրության կենտրոնում պահել ընդունման-հանձնման գործընթացները՝ պարտադիր իրականացնելով գույք-տեխնիկայի փորձարկում։

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի և Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատներում հերթափոխի ընդունում-հանձնումն անց է կացվում սահմանված կարգով։ Հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների հրահանգով անձնակազմը սկսում է ընդունման-հանձնման գործընթացը․ տեղի է ունենում գույքի, տեխնիկայի, կապի միջոցների, սարքերի և սարքավորումների փորձարկում, անձնակազմը շարվում է հրահանգավորման։

Հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ ընդունող հերթափոխի համապատասխան ծառայողներին ներկայացվում են հանձնարարականներ, հրամաններ, կարգադրություններ շարունակվող աշխատանքների վերաբերյալ։

  • Կիսվել: