հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հերոսածին մայրեր, այն ինչ դուք տվել եք հայրենիքի համար, անգնահատելի է և արժանի մեծարման

Հերոսածին մայրեր, այն ինչ դուք տվել եք հայրենիքի համար, անգնահատելի է և արժանի մեծարման

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

«Սիրելի Հերոսածին Մայրեր, շնորհավոր ձեր տոնը: Ձեզ ամուր առողջություն, անսպառ ուժ և ջերմություն ենք մաղթում: Այն ինչ դուք տվել եք Հայրենիքի համար, անգնահատելի է և միշտ արժանի մեծարման ու հիշատակման:

Ձեր կանգուն և վճռական լինելուց է կախված նաև այս օրհասական օրերին մեր պետականությունը պահպանելու հարցը : Թող որ նույն ձեր չկրկնվող գեղեցկությունը, հայրենասիրությունն ու խիզախությունը, որ կաթի հետ սնուցել էիք ձեր առյուծ տղաներին, նորից դառնա հայ ազգի արժանապատիվ գոյատևման ու զարգացման առհավատչյան և օրինակ դառնա բոլոր հայոց մայրերի համար:

Շնորհավոր բոլոր հայ կանանց և աղջիկների Մայրության և Գեղեցկության տոնը»:

  • Կիսվել: