ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հերմոն գյուղի սկզբնամասում արջի երկու քոթոթ արգելափակվել է ժայռի ծերպի մեջ

Հերմոն գյուղի սկզբնամասում արջի երկու քոթոթ արգելափակվել է ժայռի ծերպի մեջ

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 2-ին, ժամը 17։50-ին տեղեկություն է ստացել, որ Հերմոն գյուղի սկզբնամասում արջի երկու քոթոթ արգելափակվել է ժայռի ծերպի մեջ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից` դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները տեղի ուժերի հետ արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից:

 

  • Կիսվել: