երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Հայտնաբերել եւ այրելով ոչնչացրել են 2 տոննա 451 կգ կանեփի վայրի աճած զանգված (տեսանյութ)

Հայտնաբերել եւ այրելով ոչնչացրել են 2 տոննա 451 կգ կանեփի վայրի աճած զանգված (տեսանյութ)

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 20-ից 21-ը հայտնաբերել եւ այրելով ոչնչացրել են 2 տոննա 451 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Բացի այդ, տնամերձ 9 հողամասից հայտնաբերվել եւ առգրավվել է կանեփի 436 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 146 գրամից ավելի մարիխուանա եւ հերոին։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

 

  • Կիսվել: