հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀայՓոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ

ՀայՓոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ

ՀայՓոստը գործարկել է ներհանրապետական դրամական փոխանցումների նոր համակարգ, որով հնարավոր է դրամական փոխանցումներ իրականցնել բոլոր փոստային բաժանմունքների միջև: Այս մասին հայտնում է ՀայՓոստի մամուլի ծառայությունը։

Դրամական փոխանցումների նոր համակարգը հնարավորություն է տալիս ընդունումը և վճարումը կատարել չորս փոխարժեքով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Այս համակարգով ՀայՓոստի հաճախորդները կարող են փոխանցումը անմիջապես ստանալ փոստային ցանկացած բաժանմունքից:

Փոխանցումը համակարգում պահպանվում է 30 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը հետ է վերադարձվում՝ բացառությամբ միջնորդավճարի:

  • Կիսվել: