շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Անչելոտիի որդին՝ Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբում

Անչելոտիի որդին՝ Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբում

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդի Դավիդե Անչելոտին  ընդգրկվել է ազգային թիմի մարզչական շտաբում և կդառնա հոր օգնականը, որպիսին եղել է նաև «Ռեալում», տեղեկացնում է x.com/FabrizioRomano-ն։

Սպասվում էր, որ նա կսկսի ինքնուրույն մարզչական կարիերա։ Հավանական էր համարվում աշխատանքը շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսում»։

35‑ամյա Դավիդե Անչելոտին ֆուտբոլային կարիերան ավարտել է 20 տարեկանում եւ 2016 թվականից եղել հոր օգնականը նաեւ «Բավարիայում», «Էվերտոնում» եւ «Նապոլիում»։

  • Կիսվել: