հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սամվել Կարապետյանի որդին դիմել է Մակրոնին՝ հրավիրելով նրան հանդիպել իր հոր հետ

Սամվել Կարապետյանի որդին դիմել է Մակրոնին՝ հրավիրելով նրան հանդիպել իր հոր հետ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը, դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

«Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին անվանում եք Ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է միջազգային հանրությանը՝ խաբելով, դեմոկրատիկ արժեքների հետևում թաքնվելով։

Նա երկիրը մղել է իրավական քաոսի՝ հարձակվելով Մեր եկեղեցու, Սփյուռքի և նրա քաղաքական հակառակորդների վրա։ Ընտրություններից առաջ Դուք նրան տալիս եք ևս մեկ հնարավորություն՝ խաբելու հայ ժողովրդին։

Այդ հանդիպումը անիմաստ է, քանի որ երկու ամսից Սամվել Կարապետյանն է լինելու ՀՀ վարչապետը։ Նա տնային կալանքի տակ է. եթե Ձեզ համար կարևոր են դեմոկրատական արժեքները, հրավիրում ենք Ձեզ հանդիպել նրա հետ»,-ասել է Սարգիս Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով կլինի Հայաստանում:

  • Կիսվել: