կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Երևանի 4 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանի 4 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 28-ից հունիսի 3-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 29-ին, 30-ին, 31-ին և հունիսի 2-ին,

◾️ Շենգավիթում՝ մայիսի 28-ին և 30-ին,

◾️ Նոր Նորքում՝ մայիսի 29-ին և հունիսի 1-ին,

◾️ Արաբկիրում՝ մայիսի 29-ին և հունիսի 2-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Նոր Նորքում՝ մայիսի 28-ին, 29-ին, 30-ին, հունիսի 1-ին և 3-ին,

◾️ Կենտրոնում՝ մայիսի 28-ին և 29-ին,

◾️ Շենգավիթում՝ հունիսի 1-ին,

◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

  • Կիսվել: