Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը. Մեդինսկի
Ռուսաստանն այսօր սկսել էր զոհվածների մարմիններն Ուկրաինա տեղափոխելու և վիրավորների ու ռազմագերիների փոխանակման գործողությունները: Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
«Ուկրաինական կողմն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը»,-հավելել է նա: