ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Փորձում ենք կարգավորել ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակմա գործընթացը. ՊԵԿ նախագահի տեղակալ

Փորձում ենք կարգավորել ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակմա գործընթացը. ՊԵԿ նախագահի տեղակալ

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Հիմնական զեկուցողը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն է: Նա նշեց, որ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթով փորձում են կարգավորել ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման՝ արդեն իսկ ներդրված գործընթացը:

Գևորգյանը, մասնավորապես, ասաց. «Այսինքն՝ եթե ՀՀ ռեզիդենտը, օրինակ՝ ՌԴ-ում, Ֆրանսիայում կամ մի շարք այլ երկրներում ունի բանկային հաշիվներ և այդ ռեզիդենտը բնակվում է Հայաստանում, մենք՝ ՀՀ հարկային մարմինը, համապատասխան տեղեկատվությունը ստանում է իր համապատասխան երկրի հարկային մարմնի գործընկերոջից, որը իր հերթին տեղեկատվությունը ստացել է բանկային համակարգից: Փոխադարձ գործողությունը տեղի է ունենում նաև ՀՀ հարկային մարմնի կողմից՝ համապատասխան ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվությունն ուղարկելով գործընկեր այլ երկրներ»:

ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ այս գործընթացը նախորդ տարվանից իրականություն է, և պայմանագրի շրջանակներում անցած տարի իրականացրել են առաջին փոխանակումը 40-ից ավելի երկրների հետ:

«Երկրների ցանկն այս տարի ավելի է ընդարձակվել այս տարի, և մենք շարունակական ջանքեր ենք տանելու, որ կոնվենցիայի անդամ բոլոր երկրների հետ ունենանք համապատասխան տեղեկատվության փոխանակումը: Իսկ գործող օրենսդրական կարգավորումները վերաբերում են հետևյալին՝ մենք որոշակի սահմանումների հստակեցումներ ենք կատարել մեր նախագծով, նաև ստուգումների հետ կապված որոշակի ընթացակարգային փոփոխություններ ենք արել, և հաշվետու ֆինանսական հաստատությունների նկատմամբ իրականացվելու են թեմատիկ հարկային ստուգումներ, բացառապես ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության հարցով»,-ասաց Գևորգյանը:

  • Կիսվել: