երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակումը շարունակվում է. Զելենսկի

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակումը շարունակվում է. Զելենսկի

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակումը շարունակվում է: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ դրանք տեղի են ունենում ոչ հրապարակային և հաճախ տեղի են ունենում հենց մարտի դաշտում, փոխանցում է РБК-Украина-ն։

՛՛Մենք փոխակվում ենք։ Մենք լրացնում ենք մեր փոխանակման ֆոնդը, և հետո տեղի են ունենում փոխանակումներ: Շատ հաճախ մենք ռազմագերիներին փոխանակում ենք ոչ այնքան բարձրաձայն, ոչ հրապարակավ։ Անկեղծ կլինեմ՝ մենք նրանց փոխանակում ենք հենց մարտի դաշտում: Երբ մենք ունենք նրանց 10 գերի, իսկ նրանք ունեն մեր տղաներից մի քանիսին, մենք փոխանակվում ենք։ Հրամանատարներն այս ամենի համար հրահանգներ ունեն, և նրանք գիտեն, թե ինչ անել՛՛,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա նաեւ հայտնել է, որ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինան կարողացել է գերությունից վերադարձնել շուրջ 100 զինվորականի։

Զելենսկիի խոսքով, սակայն, դեռ մի քանի հազար ուկրաինացի պաշտպաններ գերության մեջ են: 

 

  • Կիսվել: