երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Չենք ուզում՝ մեզ մոտ հսկա Ղարաբաղ ստեղծվի, որի պատճառով սանձազերծվի միջուկային. Պուտինի օգնական

Չենք ուզում՝ մեզ մոտ հսկա Ղարաբաղ ստեղծվի, որի պատճառով սանձազերծվի միջուկային. Պուտինի օգնական

Ինչո՞ւ է իրավիճակը վատթարացել Ուկրաինայի համար, որովհետև չորս տարածարջանում հանրաքվեներ են անցկացվել, իսկ դա Ռուսաստանի պաշտոնական մասն է։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին՝ հավելելով, որ Ռուսաստանն այլևս չի կարող այնտեղից հեռանալ, հակառակ դեպքում ՛՛կդավաճաներ մարդկանց, դա անհնար է՛՛։

Մեդինսկին, մասնավորապես, նշել է. ՛՛Բայց եթե հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով դադարեցվի և իրական խաղաղության շուրջ համաձայնություն չլինի, ապա դա կլինի… Հայաստանի և Ադրբեջանի միջև այդպիսի վիճելի տարածաշրջան կար՝ Ղարաբաղը։ Այդ տարածաշրջանը հսկայական Ղարաբաղի կվերածվի, որոշ ժամանակ անց Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերադարձնել այն, և դա կլինի մոլորակի վերջը, և կվերջանա միջուկային պատերազմով։

Մենք չենք ուզում այստեղ՝ մեզ մոտ, ստեղծել հսկայական Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սանձազերծվել։ Մենք դա չենք ուզում, ուստի ուզում ենք դադարեցնել դա, լիակատար հաշտություն կնքել և ճանաչել նոր տարածքները՛՛:

Տեսանյութը՝ ստորև.

  • Կիսվել: