կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«ՀայՓոստը» շարունակում է միջազգային առաքումները 178 ուղղությամբ

«ՀայՓոստը» շարունակում է միջազգային առաքումները 178 ուղղությամբ

«ՀայՓոստը» տեղեկացնում է, որ ընկերությունը շարունակում է իրականացնել առաքումները դեպի արտասահմանյան երկրներ հնարավորինս կարճ ժամկետներում: Չնայած միջազգային լոգիստիկ երթուղիների խափանմանը, միջազգային փոստփոխանակումը պատճաճ ապահովելու համար «ՀայՓոստը» մշակել է այլընտրանքային երթուղիներ, որոնք թույլ են տալիս միջազգային առաքումներ կատարել ավելի քան 170 երկիր։

Հարկ է նշել, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս փոստի առաքումը, ինչպես նաև «ՀայՓոստի» արագացված սուրհանդակային ծառայությունը (EMS) շարունակում է գործել անխափան։

«Մենք դեռ 2020 և 2021 թվականներին մշակել ենք այլընտրանքային երթուղիներ միջազգային փոստփոխանակման համար, ինչը այսօր մեզ թույլ է տալիս այս բարդ ժամանակահատվածում շարունակել իրականացնել միջազգային առաքումներ: Ավելին, ավելացրել ենք «ՀայՓոստի» կողմից սպասարկվող ուղղությունների ցանկը՝ հասցնելով դրանք 178-ի: Իսկ դեպի Ռուսաստանի Դաշնություն այսօր «ՀայՓոստ» ընկերությունն առաջարկում է հուսալի և արագ սուրհանդակային ծառայություն, որն ավելի մատչելի է, քան այլ կազմակերպությունների կողմից մատուցվող նմանատիպ ծառայությունները»,- տեղեկացնում է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Հարկ է նշել նաև, որ «ՀայՓոստ» ընկերությունն առաքանի է ուղարկում նաև Ուկրաինա։

  • Կիսվել: