Հայտնի դարձան Հայաստանի գավաթի 2026/27 մրցաշրջանի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները
Հայտնի դարձան Հայաստանի գավաթի 2026/27 մրցաշրջանի քառորդ եզրափակչի բոլոր ութ մասնակիցները։ 1/8 եզրափակչի վերջին հանդիպումներում Հայաստանի առաջնության առաջատարներից երկուսը՝ «Նոան» և «Արարատ-Արմենիան», նվաճեցին քառորդ եզրափակչի ուղեգրեր, սակայն երկու թիմերին էլ, համապատասխանաբար «Սյունիքի» և «Օլիմպիայի» հանդեպ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ եղավ լրացուցիչ ժամանակ։
Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգրեր էին նվաճել «Փյունիկը», «Ուրարտուն», «Շիրակը», «Ալաշկերտը», «Վանը» և «Միկան»։



