երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շրջանառության մեջ է դրվում «16-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն» թեմային նվիրված տասնմեկ նամականիշ

Շրջանառության մեջ է դրվում «16-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն» թեմային նվիրված տասնմեկ նամականիշ

2022 թվականի մարտի 29-ին շրջանառության մեջ են դրվում «16-րդ նույնատիպ թողարկում. Վանի թագավորություն»
թեմային նվիրված տասնմեկ նամականիշ: Նամականիշերի վրա պատկերված է Վանի թագավորության ժամանակաշրջանի
բրոնզե թևավոր արձանիկ մարդու մարմնով (24,0 x 9,0 սմ), որը թվագրվում է մ.թ.ա. 8-7-րդ դար և գտնվում Սանկտ
Պետերբուրգի Պետական Էրմիտաժում:

 

Թողարկման օրը` 29 մարտի 2022թ.
Դիզայնը` Դավիթ Դովլաթյանի
Լուսանկարը՝ Վլադիմիր Տերեբենինի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 20,0 x 24,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 20 հ.
Տպաքանակը` 10 – 1 680 000 հ.
20 – 700 000 հ.
50 – 1 200 000 հ.
70 – 700 000 հ.
100 – 1 800 000 հ.
230 – 300 000 հ.
290 – 300 000 հ.
400 – 700 000 հ.
450 – 600 000 հ.
1000 – 300 000 հ.
1600 – 300 000 հ.

Բոլոր նյութերը տրամադրված են Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի կողմից (http:// www.hermitagemuseum.org):

  • Կիսվել: