կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ուկրաինան պնդում է՝ գերիների փոխանակման մասին ՌԴ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը

Ուկրաինան պնդում է՝ գերիների փոխանակման մասին ՌԴ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը

Ռուսական կողմի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել են Ուկրաինայի համակարգող շտաբից՝ անդրադառնալով Ռուսաստանի պնդումներին այն մասին, թե ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է գերիների փոխանակման գործընթացը:

՛՛Ուկրաինան համաձայնել է փոխանակմանը, սակայն ՌԴ-ն այլ ցուցակներ է ներկայացրել, դիմել միակողմանի գործողությունների՛՛,-հայտնում է ուկրաինական կողմը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ռուսաստանն այսօր սկսել էր զոհվածների մարմիններն Ուկրաինա տեղափոխելու և վիրավորների ու ռազմագերիների փոխանակման գործողությունները:

«Ուկրաինական կողմն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը»,-հավելել էր նա:

 

 

  • Կիսվել: