կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Բախումներ Լոս Անջելեսում՝ ներգաղթյալների և ոստիկանության միջև

Բախումներ Լոս Անջելեսում՝ ներգաղթյալների և ոստիկանության միջև

Հունիսի 6-ի երեկոյան Լոս Անջելեսի կենտրոնում բախումներ են գրանցվել ոստիկանության ու ցուցարարների միջև, որոնք փողոց են դուրս եկել ապօրինի ներգաղթյալների դեմ իրավապահների լայնածավալ ռեյդերից հետո, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։

Հաղորդվում է նաև, որ օրվա ընթացքում ավելի վաղ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել քաղաքի մի շարք շրջաններում:

Իրավապահները ձերբակալել են 40-ից ավելի անձանց, որոնք առաջիկայում պետք է վտարվեն երկրից։

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը դատապարտել է այս խուզարկությունները՝ պնդելով, թե այդ քաղաքականությունը «սարսափ է սերմանում համայնքներում և խաթարում է անվտանգության հիմնական սկզբունքները»։

  • Կիսվել: