կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայոց բանակի  ստեղծման տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններում կազմակերպվել է բաց դռների օր

Հայոց բանակի ստեղծման տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններում կազմակերպվել է բաց դռների օր

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզային ենթակայությամբ գործող Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի բժշկական և Ճամբարակի առողջության կենտրոններում կազմակերպվել և անցկացվել է բաց դռների օր՝ Հայոց բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձի առթիվ։

Բաց դռների ընթացքում անվճար հիմունքներով հետազոտվելու, խորհրդատվություն կամ բուժում ստանալու հնարավորությունից օգտվել են պատերազմի մասնակիցները, վիրավոր զինծառայողները, կամավորականները, և սպայական անձնակազմի ընտանիքների, պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների և կամավորների ընտանիքների անդամները։

Բժշկական կենտրոններում հետազոտություններն իրականացրել են մարզի բուժհիմնարկների և մայրաքաղաքից հրավիրված լավագույն մասնագետները՝ տարբեր հիվանդությունների գծով։
Ողջ օրվա ընթացքում մարզի բժշկական կենտրոններում կազմակերպված բաց դռների ընթացքում բաժաշխատողներն ընդունել են առողջական տարբեր խնդիրներով դիմած շուրջ 241 քաղաքացու։

  • Կիսվել: