երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թվացյալ վախերը, կարծրատիպերը կնոջը դարձնում են խտրականության զոհ և ստիպում նրան ապրել զրկանքներով. Թաթոյան

Թվացյալ վախերը, կարծրատիպերը կնոջը դարձնում են խտրականության զոհ և ստիպում նրան ապրել զրկանքներով. Թաթոյան

Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ ուղերձ է հղել:

«Կնոջ պաշտպանությունը նախևառաջ նշանակում է նրա արժանապատվության երաշխավորում:

Թվացյալ վախերը, կարծրատիպերը կնոջը դարձնում են խտրականության զոհ և ստիպում նրան ապրել զրկանքներով, նվաստացնում են կնոջ արժանապատվությունը, նրան դարձնում բռնության զոհ:

Այս արատավոր երևույթների բացառումը մեր հասարակությունը զարգացման տանող կարևոր գործոն է:

Հայոց աշխարհում կինը միշտ է առանձնացել բնատուր նվիրումով և բացառիկ ջերմությամբ, խոհեմ էությամբ ու հմայքով։

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք։

Թո´ղ երջանիկ օրերը, բարին ու հաջողությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը»:

  • Կիսվել: