հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայկական ռեստորանն առաջին անգամ ընդգրկվել է Forbes-ի՝  2021 թվականի թոփ 10-ում

Հայկական ռեստորանն առաջին անգամ ընդգրկվել է Forbes-ի՝ 2021 թվականի թոփ 10-ում

Forbes - ը հրապարակել է 2021 թվականի ամենասիրելի 10 ռեստորանների ցանկը:

Վարկանիշում տեղ են գտել 10 ռեստորաններ ամբողջ աշխարհից, այդ թվում Միշլենովյան աստղերի նշած, ինչպես նաեւ հայկական "Ծաղկունք" ռեստորանը, որտեղ, մասնավորապես, կազմակերպվել է միշլենովյան աստղ Մեդս Ռեֆսլունդի գաստրո ընթրիքը, որը կոչված է Հայաստանն ամրագրել աշխարհի խոհարարական քարտեզի վրա:

"Երբ ես գնացի նախաճաշելու, շեֆ-խոհարար Սուսաննա Ղուկասյանը և նրա թիմը հյուրասիրություն էին պատրաստել թարմ և ապխտած պանրից, կանաչեղենից, լավաշից, կային ճաշատեսակներ՝ օատրաստված հավկիթից, կար լազանյա, ավելուկ և իմ սիրելի ապուրը՝ լապշա՝ կանաչիով, լոբով և մածունով", - գրել է հոդվածի հեղինակը:

Նա Հայաստանի համար կանխատեսում է այնպիսի խոհարարական ապագա, ինչպիսին Վրաստանինն է:

  • Կիսվել: