շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայկ Մարությանին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան կհանվի աճուրդի

Հայկ Մարությանին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան կհանվի աճուրդի

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան կհանվի աճուրդի:

Գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է.

«Հաշվի առնելով, որ Երեւանի քաղաքապետին կցված ծառայողական ներկայացուցչական դասի մեքենան չի օգտագործվում, դրա ապրանքային արժեքը պահպանելու նկատառումով, քաղաքապետի հանձնարարությամբ այն կհանվի աճուրդի»:

  • Կիսվել: