հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայկ Մարությանի ծառայողական մեքենան դրվել է վաճառքի. փոխքաղաքապետ

Հայկ Մարությանի ծառայողական մեքենան դրվել է վաճառքի. փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի ծառայողական մեքենան, որը դրվել է վաճառքի, դեռևս չի իրացվել, քանի որ գնորդ չկա: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Ըստ նրա, մեկնարկային արժեքը 7 մլն դրամ է։

«Այն բավական հնացած մեքենա է և այսօր ծախսերի կառավարման տեսանկյունից այնքան էլ արդյունավետ չի հին մեքենա պահելը: Այսօր մենք նաև քննարկում ենք ամբողջ անձնակազմի համար անցնել այլ վառելիքի համակարգի՝ տնտեսելու համար միջոցները, և նաև շատ հնացած մեքենաները փոխարինել նորերով, քանի որ օրինակ երեք անգամ փոխանցման տուփը տարեկան փոխվում է, և դա այդ մեքենայի գնի 50 տոկոսն է կազմում»,- ասաց Հայկ Սարսգսյանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի գործառույթների բազմազանությունը թույլ չի տալիս իրենց կողմից ցանկալի չափով կրճատել մեքենաների թիվը։

 

  • Կիսվել: