Բողոքի ակցիաներ Մադրիդում․ ցուցարարները պահանջում են տրանսպորտի նախարարի հրաժարականը
Մադրիդում շարունակվում են բողոքի ակցիաները. ցուցարարները պահանջում են տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ Իսպանիայում տեղի ունեցած գնացքների վթարից հետո, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ ավելի քան 1,500 մարդ մասնակցում է բողոքի ակցիաներին։ Մասնակիցները մեղադրում են իշխանություններին անփութության մեջ, որը հանգեցրել է ողբերգության։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու գնացք բախվել են Մադրիդի և Անդալուսիայի միջև բարձր արագության երկաթգծում: Մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից: Իսպանական ԶԼՄ-ները հայտնել են տասնյակ զոհերի մասին։
Տեսանյութը՝ այստեղ:



