ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկ Մարությանի տեղակալը մեկ ամսում 4700 դոլարի պարգևատրում է ստացել. «Հրապարակ»

Հայկ Մարությանի տեղակալը մեկ ամսում 4700 դոլարի պարգևատրում է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում սահմանային և կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հուլիսի 13-ին քաղաքապետարանի 122 աշխատակիցների և բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին պարգևատրել էր շուրջ 120 հազար դոլարի չափով, երկու օր անց՝ հուլիսի 15-ին, 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգևատրել է 2 օր առաջ 480 հազար դրամի չափով պարգևատրված իր տեղակալին՝ Հայկ Սարգսյանին։

Այսինքն՝ շուրջ 4 հազար 700 դոլարին համարժեք դրամ է ստացել մեկ անձ, ով հուլիսի 15-ին պաշտոնապես ազատվել է փոխքաղաքապետի պաշտոնից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: