չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայկ Չոբանյանը հանդիպել է «Ռեստարտ-2021» համապետական ճամբարի մասնակիցների հետ

Հայկ Չոբանյանը հանդիպել է «Ռեստարտ-2021» համապետական ճամբարի մասնակիցների հետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «Ռեստարտ-2021» համապետական ճամբարի մասնակիցների հետ: Մարզպետը ևս մեկ անգամ կարևորել է երիտասարդների դերը փոփոխությունների և երկրի զարգացման գործընթացում՝ հույս հայտնելով, որ երիտասարդները մարզում ավելի մեծ ակտիվություն և մասնակցություն կցուցաբերեն մարզի զարգացման գործընթացում։

Մասնակիցները հետաքրքրվել են Տավուշի մարզի զարգացման տեսլականով, առանձնահատկություններով և հնարավորություններով: Մարզպետը պատասխանել է երիտասարդների հարցերին, անդրադարձ է կատարել կրթությանը, զբոսաշրջությանը, մասնագիտական կողմնորոշմանը։

Հայկ Չոբանյանը երիտասարդներին խորհուրդ է տվել ավելի համարձակ և նորարար մոտեցումներ ցուցաբերել՝ սեփական ներդրումն ունենալով պետության հզորացման գործընթացում։

«Առանց հավատի կարող ես հաջողություն ունենալ, բայց իրական փոփոխություններ կարող ես ձեռք բերել միայն հավատով: Ձեր լավագույն ձեռքբերումները և հաջողություններն առջևում են և դրանք բազմաթիվ են: Պետք է հավատալ ու աշխատել, չհիասթափվել ու չհուսահատվել»,- նշել է Հայկ Չոբանյանը:

  • Կիսվել: