երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայերը և ասորիներն օթևաններ են ստեղծել Իրանի Փիրանշահրի «Թամերչին» սահմանակետում

Հայերը և ասորիներն օթևաններ են ստեղծել Իրանի Փիրանշահրի «Թամերչին» սահմանակետում

Հոսեյնական Արբաինի օրերին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիայի հայերն ու ասորիները Փիրանշահրի Թամերչին սահմանակետում օթևաններ ստեղծելով ծառայություններ են մատուցում հոսեյնական ուխտավորներին, գրում է parstoday.com-ը: 

Այս տարի Թամերչինի սահմանին օթևաններ ստեղծելով և հոսեյնական ուխտավորներին ծառայություններ մատուցելով Իրանի հայերն ու ասորիները ցույց տվեցին, որ Իմամ Հոսեյնը վեր է ազգությունից ու կրոնից:

Հաջջի ուխտագնացության ժամանակ մուսուլմանների հսկայական հավաքից բացի, ամեն տարի Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցին և քառասնօրյակին Մուհարրամ և Սաֆար սրբազան ամիսներին ավանդական և կրոնական արարողություններ են անցկացվում իմամ Հոսեյնի հիշատակին։ Մզկիթներում , փողոցներում և սրբավայրերում մեծ սիրով ու ոգևորությամբ անցկացվում են սգո արարողություններ։ Արբաինի քայլերթն այս ոգևորության ու սիրո ամենաակնառու դրսեւորումն է։ Թեև Արբաինի քայլերթը տարիներ շարունակ դարձել է համաշխարհային իրադարձություն, սակայն, ցավոք, կոնկրետ քաղաքական պատճառներով այն խստորեն ցենզուրայի է ենթարկվում համաշխարհային մասշտաբով, և չի խոսվում այս երթի համատարածության ու վեհության մասին:

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: