երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հայազգի կեղծ գինեկոլոգի արկածները  Ռուսաստանում (տեսանյութ)

Հայազգի կեղծ գինեկոլոգի արկածները Ռուսաստանում (տեսանյութ)

Մի կին Ռուսաստանում բողոքում է սոցկայքում, որ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով չի կարողանում գնալ հիվանդանոց՝ գինեկոլոգի մոտ այցելության։ Այդ ժամանակ ինչ-որ մեկը Կարապետյան ազգանունով հայտնվում է, ներկայանում է որպես փորձառու գինեկոլոգ եւ առաջարկում կնոջն իրականացնել վիրտուալ զննություն՝ վեբ-տեսախցիկի օգնությամբ։

РЕН-ТВ-ի փոխանցմամբ, վիրտուալ զննությունը տեւել է մոտ քառասուն րոպե, որից հետո կեղծ գինեկոլոգը պահանջել է կնոջից 200 հազար ռուբլի, այլապես սպառնացել է համացանցում տարածել կնոջը վարկաբեկող լուսանկարներ։ Կինը նշում է, որ ինքը ամենայն հավանականությամբ միակ զոհը չէ։ Իրավապահները սկսել են որոնել կեղծ գինեկոլոգին։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

  • Կիսվել: